Քաղաքականություն 

Խռովածի որոշո՞ւմ. Նիկոլ Փաշինյանը երեկ արտասովոր որոշում է ընդունել

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը և այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչև վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը և վերադարձավ։

Նիկոլ Փաշինյանը երեկ ևս մեկ արտասովոր որոշում է ընդունել՝ ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը, որով սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակություն պետք է գործուղվեր Ռուսաստան՝ մասնակցելու ՀՀ և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։

Թե ինչու է վարչապետը միջոցառումից տասն օր անց որոշել չեղարկել այն, պաշտոնապես ճշտել չհաջողվեց․ կառավարությունում այս օրերին գրեթե չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Բայց այս քայլը մի տեսակ խռովածի որոշման է նման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից