Հասարակություն 

Հետաքրքրության համար մի՛ հասեք Արցախ, քանի որ վտանգում եք բոլորին. Սոֆյա Հովսեփյան

analitik.am

Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, գրում եմ սա ակնկալելով , որ կհասկանաք խնդրանք - պահանջս: Հետաքրքրության համար մի՛ հասեք Արցախ , քանի որ վտանգում եք բոլորին : Փոքր մեքենաներով ծանրաբեռնելով ճանապարհը՝ ռիսկեր եք առաջացնում թե՜ երկրի , թե՛ զինվորի համար : Խնդրում եմ հումանիտար օգնության ֆոնին քաոսային իրավիճակ մի՛ ստեղծեք : Որևէ դեպքում , երբ ձեր կարիքը լինի , հաստատ ձեզ դիմելու ենք խնդրելով, որ հասնեք սահման ՝ թեկուզ երեխաների բերեք, բայց այսօր այս անվերահսկելի իրավիճակով , խնդիր եք ստեղծում , թե Արցախի իշխանության համար , թե՛ ՀՀ -ի , թե որ ամենակարևորն է՝ բնակիչների ու զինվորների : Ապրանքները գնալու են նույն տեղը, ուստի կորդինացրեք և կիսատ 10 մեքենա գնալու փոխարեն ուղարկեք մեկ մեծ՝ ամբողջական բեռնված : Ես կիսվում եմ իմ օրինակով , քանի որ ժամանակը ցույց է տվել , որ դա է ճիշտ :

Մի ստիպեք, որ քայլեր ձեռնարկվեն և սահմանը այնքան խստացվի, որ երկու կողմերում էլ ավելի անանցանելի դառնան ճանապարհները :

Տղաներ , ձեր օգնության հերթը հասնելու է և եթե կարիքը լինի այդ պահին Արցախում լինելու , ապա հստակ կոչով ձեզ կդիմեն պատկան մարմինները:

Այս պահին իշխանությունները համագործակցված աշխատում են և ամեն կարիք ՝ սկսած ծածկոցներից , ավարտած սնունդը , հասցնում են : Խնդրում եմ տեղաշարժը բացառապես կորդինացնել իրենց հետ : Պարենային պահեստներ կան նաև Երևանում և վստահ եղեք , որ եթե Արցախում կարիքը լինի , ապա ՊՆ անմիջապես կհասցնի : Խնդրում եմ այս պահին ուժերը կենտրոնացնել նաև այստեղի պարենային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ , եթե իհարկե ցանկություն ունեք աջակցելու և մի ծանրաբեռնեք այն ճանապարհները , որոնք շտապ օգնությամբ բերում են մեր զինվորներին :

Հուսով եմ իրար հասկացանք և մարդատար մեքենաների հոսքը չի սկսվի վաղ առավոտից :

Հարցերի կամ խնդիրների դեպքում դիմեք նաև ինձ :

Խուճապ մի՛ ստեղծեք բնակչության շրջանում :

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Նույն շարքից