Քաղաքականություն 

Իսրայելից լավ լուրեր կան Ադրբեջանին զենք մատակարարելու հարցի վրա ուշադրություն գրավելու հարցում

analitik.am

 

Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներ, ուշադրություն գրավելու համար արված գրառումս Իսրայելից Ադրբեջան զինամթերք տեղափոխող ինքնաթիռի վերաբերյալ տվեց դրական լուրեր։ 2 օր առաջ այստեղ տեղադրել էի տեղեկություն, որ սեպտեմբերի 24-ին և 27-ին ադրբեջանական Silk Way կազմակերպության ԻԼ-76 ինքնաթիռը ժամանել է Իսրայելի Ուվդա քաղաք զինամթերքի հետևից։  Լուրջ սկանդալ բարձրացավ և դրանով հետաքրքրվեցին ԶԼՄ-ները։

Երեկ Իսրայելի Ynet թերթը տպագրել է մի հոդված, որտեղ իմ ընկեր լրագրողները սեփական հետաքննությունն են իրականացրել և պարզել, որ զինամթերքի առաքում եղել է սեպտեմբերի 24-ին, 27-ին և 29-ին։ Այս մասին խոսել է նաև KAN հեռուստաընկերությունը, որտեղ իր մեկնաբանություններն է տվել Յարոն Վայսը։

Ես կավելացնեի հետևյալը։ Իրականում ես գիտեի, որ այս մասին տեղեկատվությունը պատրաստվում է տպագրվել պաշտոնական կայքերում և լինելու է նաև հեռուստաընկերությունների անդրադարձ։

Խոսակցություններ կար, թե սպասենք մինչև պաշտոնական տեղեկություն լինի և սպասենք հրապարակվի իսրայելական ԶԼՄ-ներում։ Բայց ես կարողացա գալ համաձայնության, որ արժե այս թեմայի շուրջ գրառում անել նախապես։ Դա տվեց իր արդյունքը։ Հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները վերատպագրեցին իմ գրառումը, ունեցավ 700-ից ավել կիսում։

Նպատակը մեկն էր, հասկանալ, թե որ ԶԼՄ-ները և մարդիկ ունեն կապ և կմեղադրեն ինձ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Կարճ ասած հայտնաբերել իսրայելական լոբբիստներին, որոնք լռում են իրենց դիրքորոշման մասին։

Եթե գրառումս արվեր պաշտոնական հրապարակումից հետո, ոչ մեկ չէր կարող բացառել դա։ Սա փոքր մանևր էր, որը կօգներ հասկանալ, թե ով է Ադրբեջանի կողմից։

Ինձ ամենաշատը մեղադրեցին Իսրայելին զրպարտելու, հակասեմիտության մեջ հետևյալ անձինք.

1.Քաղաքագետ  Ավիգդոր Էսկին հայտարարեց, որ ես հակասեմիտական եմ, քանի որ մեղադրում եմ Իսրայելին, որն ինձ փրկեց ադրբեջանական բանտից։ Դա տարօրինակ էր, որովհետև վերջին շրջանում նա քննադատում էր Ադրբեջանին և հանդիսանում որպես Հայաստանի ընկեր։

2.Լրագրող Ալեքսանդր Վիլդմանը, իսրայելական iton.tv կայքից անվանել է գրառումս «բլոգերի զառանցանք»։ Չնայած նրան, որ սպասում էի նման գրառման նրանից, ելնելով թե ոնց էր մեկնաբանել իմ անօրեն ձերբակալումը Լեռնային Ղարաբաղում։

3.Լրագրող Լեոնիդ Ռադիովսկին, zahav.ru կայքից գրել էր, որ իմ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ինձ չի կարելի վստահել։

4.Ալեքսանդր Ցինկերը, Իսրայել-Հայաստան բարեկամական կազմակերպության ղեկավար, որը նույնպես կասկածում էր իմ տարածած ինֆորմացիայի վրա և գրառում էր արել, որ Լապշինի ինֆորմացիային հավատալ չի կարելի։ Նրա հետ զրուցեցինք, հասկացանք միմյանց և ջնջեցինք միմյանց մասին գրառումները։ Այնպես որ նրա անունն այս ցուցակից դուրս է գալիս»։

 

 

Նույն շարքից