Քաղաքականություն 

Ահա թե ինչ միջազգային իմիջ է ձևավորում Թուրքիան իր ռազմավարական դաշնակից փոքր եղբոր վերաբերյալ. Գոռ Աբրահամյան

analitik.am

Թուրքիան դիվանագիտական և քաղաքական մակարդակում արջի ծառայություն է մատուցում Ադրբեջանին՝ իր անմիջական ռազմաքաղաքական ագրեսիվ միջամտությամբ միջազգային հանրության մոտ ամբողջությամբ քարուքանդ անելով ինչպես հակամարտության էության վերաբերյալ Ադրբեջանի կողմից տասնամյակներով մեծ ջանքերի գնով քիչ թե շատ ձևավորած՝ իր դիրքերից բխող պատկերացումները, այնպես էլ Ադրբեջանի՝ ինքնիշխան պետություն լինելու միֆը:

Ադրբեջանը Թուրքիայի մարիոնետն է այլևս՝ բառի իսկական իմաստով և որքան ադրբեջանական բանակը հյուծվում է արցախյան մատույցներում, այնքան խորանում է այդ կախվածությունը: Թուրքիան ամրապնդվել է Ադրբեջանում և դա փաստ է՝ ի հեճուկս Ռուսաստանի և Իրանի:

Ավելին. ըստ էության, այդ անմիջական ռազմական միջամտության պայմաններում թուրք-ադրբեջանական զինուժի՝ հուժկու գրոհով Արցախը գրավելու ռազմավարական պլանի ձախողումը ջարդեց նաև ոչ միայն Ադրբեջանի՝ ԼՂ հիմնահարցը ուժի ճշմամբ լուծելու՝ բանակցություններում բանեցվող «ամենակարևոր» հաղթաթուղթը, այլև նման ահռելի ռազմատեխնիկական հագեցվածության պայմաններում Ադրբեջանի զինված ուժերի մարտունակության մասին արհեստականորեն գործված լեգենդը: Ադրբեջանական բանակը մարդակույտի ու մետաղական ջարդոնի կույտ է առանց Թուրքիայի:

Ահա թե ինչ միջազգային իմիջ էձևավորում Թուրքիան իր ռազմավարական դաշնակից փոքր եղբոր վերաբերյալ:

Բացի այդ, ԼՂ հակամարտությունն այլևս լոկալ տարածաշրջանային բնույթ չունի. Թուրքիան այն տրանսֆորմացրեց աշխարհաքաղաքական հիմնահարցի՝ փաթեթավորելով հենց իր և բացառապես միայն իր պետական ծավալապաշտական-օսմանիստական անթաքույց նկրտումներով:

Եվ հիմա չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիայի սահմանակից բոլոր այն երկրների հետ, որոնք գտնվում են Էրդողանի թիրախում և որոնց տարածքային ամբողջականությունը կոպտորեն հասցրել է խախտել իրեն Սուլթան Սուլեյման երևակայող դիտատորիկը, արաբական երկրների հետ միասին ձևավորեն Անկարայի այս քաղաքականության բնույթը և դրա համաշխարհային մարտահրավերներն ու ռիսկերը մերկացնող ընդհանուր ոչ ֆորմալ տեղեկատվական-քաղաքական պլատֆորմ:

Իսկ Եվրոպան... Եվրոպան ապացուցել է, որ ուշիք է գալիս, ցավոք, միայն այն ժամանակ, երբ թուրքական զորքերը մոտենում են Վիեննայի մատույցներին, ինչպես 1683թ սեպտեմբերյան հենց այս օրերին:

Իսկ մինչ այդ նա կննջի ադրբեջանական ածխաջրածինների «բուրավետ» հոտից արբած:

(Անձնական նկատառումների շարքից)

Գոռ Աբրահամյան

Նույն շարքից