Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի. Ռուբեն Հակոբյան

analitik.am

 

Վերջապես՝ լռի՛ր

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի  միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։

Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, ինչն առիթ դարձավ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում այն ցիտելով, փորձեն լիգիտիմացնել այս թուրանական հարձակումը, նաև՝ բանակցություններից հրաժարվելու պատճառը։

Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց։

Ավելի հանգամանորեն՝ ըստ ժամանակի։

Ռուբեն Հակոբյան

Նույն շարքից