Ռազմական Տեսանյութեր 

Այս գիշերվա մարտական գործողությունները չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ՝ երեկ. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

 

Գիշերն Արցախի ողջ սահմանի երկայնքով ընթացել են մարտեր, դրանք չեն եղել նույն ինտեսնիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ բնականաբար եղել են հրետանային հրետակոծություններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցրել․ «Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ հստակ պետք է ֆիքսել, որ կիրառվում են բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի․ «Մեր ԶՈւ-երը հերոսաբար դիմակայում են: Մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին կհայտնենք: Հակառակորդը լուրջ կորուստներ ունի: Լրացուցիչ տվյալները կամփոփենք ու կխոսենք այդ մասին օրվա ընթացքում»:

 

Նույն շարքից