Ռազմական Տեսանյութեր 

Միայն F-16-ը կարող էր տեսնել ու խոցել մեր ինքնաթիռը. Արծրուն Հովհաննիսյանն անակնկալներ է խոստանում թերահավատներին

analitik.am

 

Երբ օգոստոսի 13-14-ին զորավարժություններն ավարտվեցին ու F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից, ՊՆ-ն հարցը բարձրացրեց համապատասխան մարմիններում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը հայտարարում է, թե իրենց ռազմաօդային ուժերում չունեն նման կործանիչ: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ կա իրենց ռազմաօդային ուժերում, թե ինչ կործանիչներ կան։ Լավ գիտենք, որ իրենց կործանիչները չեն կարող մարտական խնդիրները կատարել այնպես ինչպես հարկն է, դրա համար էլ F-16-երն այնտեղ են, մենք գիտենք, որ այդ կործանիչների հետ իրենք վաղուց են աշխատում:

ՀՀ-ն տիրապետում է համապատասպան տեղեկությունների, այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցներ։ Բոլոր նրանց, ովքեր հերքում են պաշտոնական տեղեկությունները, համապատասխան անակնկալներ են սպասվում ապացույցների տեսքով»,-ասաց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ F-16-երը բերվել են օրեր առաջ, կատարել են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ. «Դրանք բերվել էին, քանի որ ադրբեջանական օդուժը չեր կարող այդ խնդիրը լուծել:

Բացի դրանից, Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ մի քանի տեսակի ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չեն ՄիԳ-29-ի կամ ՍՈւ-25-ի հետ:

F-16-ը պետք էր այս համադրումն իրականացնելու համար:

Մենք շատ լավ հասկանում ենք, փորձ ունենք, երբ F-16-ն օդում է, աշխատում է, «Բայրաքթարին» է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից թուրքական ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում, բորտերով, համարներով ամեն ինչ գիտենք: Շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են աշխատում իրար հետ: Շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր այդ ժամանակ գտնվելով 60 կմ հեռավորության վրա համապատասխան բարձրությունից տեսնել ՍՈւ-25-ին:

Որևէ ՀՕՊ միջոց չէր կարող այդ պահին այդ տեղում հայտնաբերել մեր օդանավը, իսկ F-16-ը կարող էր: Շատ լավ գիտենք, որ այդ կործանիչի հրթիռներն ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ թիրախ, ՄիԳ-29-ը դա չէր կարող անել: Մենք դա լավ հասկանում ենք:

Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, ասեմ, որ միջազգային փորձագետները տրամադրել այդ ամեն ինչը»:

Նույն շարքից