Ռազմական Տեսանյութեր 

Որ տարածքում են հիմնականում գործում մեր դեմ կիրառվող թուրքական F-16-երը

analitik.am

 

Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչպիսի փոփոխություններ ենք նկատել, բայց՝ այո, մենք հակառակորդի մարտավարական ու միջոցների կիրառման նրբությունների փոփոխությունները ժամ առ ժամ էլ ենք ֆիքսում: Սակայն չեմ ասի, թե ինչը որ ուղղությամբ, քանի որ դա կխանագարի մեր զինվորականներին կատարել իրենց հետագա խնդիրները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով թուրքական F-16-երին՝ Հովհաննիսյանը նշեց, որ դրանք տևական ժամանակ գործել են Գանձակի օդանավակայանում, այդ հատվածից. «Հիմնականում գործել են ՀՀ-ի և Արցախի հյուսիսային ուղղություններում»:

Իսկ ինչ ունի մեր զինուժն F-16-ին հակադրելու համար: Հովհաննիսյանն ասաց, որ տեղին չէ հիմա այդ մասին խոսել, ասել, թե ինչով կարող ենք ինչ անել:

 

Նույն շարքից