Քաղաքականություն 

Կիրակի օրը կրակը բացել է հենց Ադրբեջանը․ Մակրոնը կոչ է անում վերադառնալ խաղաղ վիճակի

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սկսած կրակն անհամաչափ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ արդեն հաստատված  է, որ Ադրբեջանն է կրակ բացել, ես պահանջել եմ, որ  այս հարձակումը դադարեցվի, և հստակ քննադատել եմ այս միջոցները, որոնք մենք դիտակում ենք անհամաչափ՝ նույնիսկ առանց հաշվի առնելու այն, որ տարածաշրջանում տեղի են ունեցել բախումներ։ Մեզ հայտնի է, որ դա տեղի է ունեցել հուլիսից, բայց սա ես ասում եմ անհրաժեշտ զգուշությամբ։  Համենայնդեպս, պարզ է դարձել, որ կիրակի օրը կրակը բացել է հենց Ադրբեջանը։ Բայց հիմա ես ուզում եմ ընդգծել, որ երկու կողմն էլ պետք է վերադառնան խաղաղ վիճակին և դադարեցնեն կրակը»,-ասել է նա։

 

Նույն շարքից