Հասարակություն 

Հայաստանի կառավարությունում չկան «սորոսականներ», կան «փաշինյանականներ». Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանը ձգտում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Sputnik Армения-ի խնդրանքով նա անդրադարձել է նաև այն դիտարկումներին, որ ռուսական իշխանությունները դժգոհ են, քանի որ ինքը որոշ կարևորագույն պաշտոններում նշանակել է սորոսականների:

«Հայաստանի կառավարությունում չկան «սորոսականներ», կան «փաշինյանականներ»: Ուզում եմ, որ բոլորը դա ընդունեն որպես ի գիտություն»,-հայտարարել է նա:

Փաշինյանը պնդել է, որ ռուս-հայկական հարաբերություններում որևէ բացասական բան տեղի չի ունեցել, չկա որևէ նյուանս, որը չի եղել 4,5-7 տարի առաջ:

 

Նույն շարքից