Հասարակություն 

Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան

 

Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք այն։ Արդյոք այս խոսքերն ասելիս էլ այդ «սկզբնաղբյուրից» է օգտվել»։

Այս գռեհիկ մեկնաբանությանը հակադարձել էր թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը՝ քննադատելով Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և հայտնել իր զարմանքը, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։

Twitter-ի թուրք որոշ օգտատերերը կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասն նման խոսքեր լսելը։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից