Տեսանյութեր 

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է Ադրբեջանին իր երկրի աջակցության մասին /տեսանյութ/

analitik.am

Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում  իրավիճակի սրմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է nv.ua-ն, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Մենք հետևողական կերպով աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Բաքուն է աջակցում մեր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Այդ սկզբունքը մեզ համար անփոփոխ է»,-հայտարարել է նա:

Ուկրաինացի նախարարը նշել է, որ պատերազմը միշտ աղետ է ու ավերվածություններ է բերում, հիմա կարևոր է չթեժացնել առանց այդ էլ թեժ էմոցիաները. «Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ սա սառեցված հակամարտություն չէ, կարող է ցանկացած պահի պայթել: Այն անկայունության օջախ է Եվրոպայում»:

 

Նույն շարքից