Հասարակություն 

Ալիևի դստերը պատկանող 2 տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ

analitik.am

Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆոն»:

Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությաբ գնում է դեպի Իսրայել։ Առայժմ հետևում ենք ինքնաթիռների ընթացքին։

Նույն շարքից