Հասարակություն 

Արցախում հերոսաբար զոհված Շավարշ Մուրադյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող էր

analitik.am

 

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս:

Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։

«2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով:

2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու համար:

Լինելով հերոս՝ նա կամավոր մեկնեց առաջնագիծ, քանի որ այս վերջին հակամարտությունը արդեն իսկ վերաճել էր պատերազմի, և շարունակեց պայքարել հանուն իր հայրենիքի: Անգամ առաջնագծից նա շարունակում էր բարձր տրամադրությամբ ծառայել իր երկրին:

Նրա մահը հսկայական կորուստ է մեր համայնքի և երկրի համար: Մեր մտքերն ու աղոթքները Շավարշի ծնողների, ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ են:

Մենք սգում ենք երիտասարդ կյանքի այս ողբերգական կորուստը, որի ապագան խոստումնալից էր»:

 

Նույն շարքից