Քաղաքականություն 

Վրաստանի վարչապետը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսիում բանակցություններ անցկացնել

analitik.am

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին Թբիլիսիում բանակցություններ անցկացնել՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու նպատակով․ «Մեր ընդհանուր հետաքրքրություններից է բխում, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի։ Վրաստանը պատրաստ է յուրաքանչյուր ձևաչափով նպաստել այդ գործընթացին՝ այդ թվում Թբիլիսիում կազմակերպել հակամարտության կողմերի հանդիպում՝ երկխոսություն անցկացնելու նպատակով«։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Գախարիայի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հակամարտության պատճառով ծանր իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով զոհեր կան, մինչ այս պահը ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում չկա։ Նա նաև նշել է, որ իրավիճակի հետագա սրացումը բացասաբար է անդրադառնալու ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ վրացական կողմը ևս մեկ անգամ կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին առավելագույն հնարավորություններն օգտագերծել լարվածությունը թուլացնելու և երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ։

 

Նույն շարքից