Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը միշտ էլ ավելի պատրաստված է եղել,  և Հայաստանն է ձգտել հաղթանակի․ Բրիտանացի լրագրող

Հայաստանը միշտ էլ ավելի պատրաստված է եղել,  և Հայաստանն է ձգտել հաղթանակի։ Այս մասին  The Duran-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի լրագրող Ալեքսանդր Մերքուրիսը՝  խոսելով Արցախում առաջացած ռազմական հակամարտության մասին․ «Ինչ հասկացել եմ ընթացող կոնֆլիկտից, այն է, որ չնայած այն փաստին, որ ռազմական գործողությունների, պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է, այնուամենայնիվ, Հայաստանը ավելի հակված է ևս մեկ անգամ հաղթելուն»,- ասել է  Ալեքսանդր Մերքուրիսը։

Խոսելով  այս հարցի քաղաքական հատվածից՝  նա նշել է, որ Հայաստանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Ադրբեջանը․ «Հայաստանն ունի ԱՄՆ-ի տեսքով լավ բարեկամ, որը պատրաստ է նրա օգտին խոսել։ Հայաստանն ունի շատ ամուր և պատմական հարաբերություններ Ֆրանսիայի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, ավելին՝ Հայաստանը կազմում է Եվրասիական տնտեսական համակարգի մի մասը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն մտնում է Ռուսաստանի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմի մեջ, այնտեղ են գտնվում նաև խոշոր ռուսական ռազմաբազաներն, իհարկե, Ռուսաստանն ունի լավ հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ, սակայն եթե Հայաստանը խնդրի Ռուսաստանի օգնությունն,  այն անպայման կհասնի օգնության»։

Նա նաև նշել է,  որ Հայաստանը կարևոր պատմական պատճառների հիման վրա ունի նաև վատ հարաբերություններ Թուրքիայի հետ, որն էլ, ըստ նրա, անկասկած ունի հսկայական ազդեցություն Ադրբեջանի վրա․ «Թուրքիան շատ սադրիչ հայտարարություններ է անում՝ աջակցելով Ադրբեջանին այս հակամարտությունում, բայց կարծում եմ, որ Թուրքիան իր հաշվարկներում շատ է սխալվում, և այս մի նախաձեռնությունը նույնպես մատնվելու է անհաջողութան» ։

Էլինա Ղազարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից