Քաղաքականություն 

ՀՀ ՍԴ-ից գրություն է հղվել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահին

Ս.թ. սեպտեմբերի 29-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրություն է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահ Պավել Ռիխետսկիին:

Հանգամանորեն տեղեկացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ՝ Ա. Խաչատրյանը կոչ է արել ձեռնարկել արդյունավետ գործողություններ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը չի կարող այլ կերպ որակվել, քան ռազմական հանցագործություն ու գոյաբանական վտանգ՝ ուղղված Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների դեմ:

Սահմանադրական դատարան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից