Հասարակություն 

Չփորձեք նման զենք կիրառել. Հայկական կողմը զգուշացրել է Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար», - ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում։

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից