Քաղաքականություն 

Միջազգային հանրությունը միասնական դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Մարիա Զախարովա

 

Այս պահին միջազգային հանրությունը ցուցաբերում է զարմանալի միասնական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Tass.ru-ի հետ զրույցում։ Այսօրյա պայմաններում զարմանալի է միջազգային հանրության միասնականությունն այս հարցի կարգավորման հարցում։ Այս անգամ միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների արած հայտարարությունները, կարծես, արտատպած լինեն, լավ իմաստով, դա ուրախալի է։

Զախարովան նշել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում երկու կողմին էլ անհապաղ դադարեցնել կրակը և թարմացնել քաղաքական-դիվանագիտական ջանքերը, և այս լճացած խնդիրը լուծելու համար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ Այլ տարբերակ, բացի քաղաքական-դիվանագիտական, խաղաղ լուծումն այս հարցը չունի, դա փաստված է այս տարիներին հավաքված համապատասխան փաստաթղթային բազան։

Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ իրավիճակը հանդարտեցնելու համար, հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը․ Կոչն ուղղված է երկու կողմերին էլ։ Մենք տարբեր հայտարարություններ ենք լսում՝ այդ թվում ագրեսիվ ոճի, ցավոք, հակամարտությունը սրող , այն երկարացնող քիչ հայտարարություններ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ նմանատիպ կոչերը եզակի են։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից