Քաղաքականություն 

Ինձ շատերն են խնդրում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին․ Վլադիմիր Պոզներ

analitik.am

Ինձ շատերն են խնդրում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Ավելի ճիշտ, ինձ խնդրում են հայերն, ադրբեջանցիներից նման խնդրանք չի եղել։ Այս մասին գրել է Վլադիմիր Պոզներն իր կայքում։

«Յուրաքանչյուր հարցի շուրջ արտահայտվելն ունի երկու կողմ․Առաջին՝ զգացմունքային։  Ես շատ անգամ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, և ես շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին, ինչը մի շարք երկրների կողմից  ճանաչվել է Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանություն, ես տեղեկացված եմ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի գոյություն ունենալու վերաբերյալ արված հայտարարություններին։ Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ։ Սակայն, կա երկրորդ կողմը, որը պահանջում է հավասարակշռված, իրավիճակի օբյեկտիվ գնահատում։ Այն  չի կարող պարունակել «կողմ»  կամ «դեմ» դիրքորոշում։ Ցավոք, ես նման գնահատական չեմ կարող տալ , քանի որ ես անհրաժեշտ չափով   չեմ հասկանում այս հարցից, ոչ բավարար եմ տեղեկացված, չեմ հանդիսանում ոչ միայն այս  հարցի մասնագետ, այլ անգամ լրագրող՝ մարդ, ով զբաղվել է այս հարցով։

Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ՄԱԿ-ի գործն է շտապ կերպով միջամտել ։ Եթե որևէ այլ  երրորդ պետություն միջամտում է, ապա միջազգային հանրության գործն է վճռականորեն պահանջել դադարեցնել այդ գործողությունները՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով։ Ի վերջո, կարևոր է նստեցնել հակամարտող կողմերի ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ և հասնել խաղաղ ճանապարհով այս բարդ հարցի լուծմանը»։

 

Նույն շարքից