Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը քննարկել են ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 30-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի միջև:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, կողմերի և այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը:

Աջակցություն է հայտնվել սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հատուկ հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով դադարեցնել հետագա էսկալացիան: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից