Ռազմական Տեսանյութեր 

Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ հայտնեց տիրող իրավիճակից

 

Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել, ընթացել են ակտիվ, լայնածավալ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եվ մենք, և ադրբեջանցիներն էլ կորուստներ ունենք, իհարկե հակառակորդի կորուստներն ինչպես միշտ ավելի շատ են։ Բայց կորուստներ կրել ենք նաև մենք։

Ադրբեջանական իշխանությունները հարյուրավոր դիակներ են թողել ճակատում, անտարբերություն են ցուցաբերում, սա մեծ բարբարոսություն է, որը մենք տեսնում ենք: Ես շատ զարմացած եմ ադրբեջանական իշխանությունների անտարբերությունից»,-նշեց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ շատ փստեր ունեն՝ հակառակորդը շատ երկար է պատրաստվել մարտական գործողություններին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից