Ռազմական 

4 օրում խփվել է թշնամու այնքան տեխնիկա, ինչքան մեր առաջին Արցախյան պատերազմի ժամանակ. Արայիկ Հարությունյան

Ապրիլյանի ժամանակ Արցախը կռում էր Ադրբեջանի դեմ ու ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին ու խնդրելու Հայաստանի զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի ու Էրդողանի հետ: Ես չգիտեմ, թե ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Ապրիլյան քառօրյայի ու այսօրվա պատերազմի տարբերության մասին:

«Առաջին հարվածը պատասխան հարվածը շատ անակնկալ է եղել: Եթե հիշենք պատմությունը, թե ինչպես է ֆաշիստական Գերմանիան ժամերի ընթացքում հասել Մոսկվայի ու Ստալինգրադի մոտ, իսկ այսօր թշնամին գտնվում է սահմանին, ոչ մի բան չի փոխվել»,-ասաց Հարությունյանը:

«4 օրում խփվել է թշնամու այնքան տեխնիկա, ինչքան մեր առաջին Արցախյան պատերազմի ժամանակ»,-հավելեց նախագահը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից