Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը նշեց, ամենագլխավոր գործոնը, որը կարող է վերջ տալ պատերազմին՝ ժպիտ առաջացնելով բոլորի դեմքին

 

Պատերազմը չի կարող անվերջ շարունակվել, որոնք են այն գործոնները, որոնք կարող են նպաստել դրա ավարտվելուն: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջին գլխավոր գործոնը խելքն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ. «Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի «հակաադրբեջանի ժողովուրդ իշխանություն», այդ ժամանակ էլ պատերազմը կավարտվի:

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները լինելու են հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ վիրավորներ՝ իրենց կողմից, ունենալու են տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել չի լինելու:

Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն: Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են:

Հասկանում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է արդարացնի այս ժամանակահատվածում փոշիացրած միլիարդավոր դոլարները: Խոսքը վերաբերում է վերջին տասնամյակներում նավթից ստացած գումարներին:

Ես չեմ ուզում Ադրբեջանի տնտեսության հիմնավորումը ներկայացնել, որովհետև այդպիսի հնարավորություններ ունեցող երկրում չպետք է լինի այդպիսի սոցիալական ճգնաժամ, ինչպիսին մենք այսօր տեսնում ենք:

Իսկ Ադրբեջանի իշխանությունների դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը, որը տուժում է իշխանությունների այդ պահվածքից»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից