Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը Արցախում հայերի դեմ կռվող վարձկաններին հիշեցրեց Շամիլ Բասաևի խոսքերը

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օտարերկրյա վարձկաններին դուրս բերել տարածաշրջանից:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ վարձկանների մասով լավագույն պատասխանը 90-ականներին տվել է Շամիլ Բասաևը, ով այն ժամանակ կռվում էր հայկական ուժերի դեմ. «Չեչենական դաշտային հրամանատարն ասաց, որ դա իրենց պատերազմը չէ: Նա շատ ծանր կորուստներ է կրել Արցախյան հատվածում: Շատ ծանր հարված են կրել նաև մյուսները, այդ թվում նաև Պակիստանից եկած մոջահեդները:

Վարձկանները երբեք որևէ երկրի օգուտ չեն տվել: Դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը: Այդ նույն վարձկանները փորձանք են դառնալու հենց ադրբեջանցի ժողովրդի համար»,-հավելեց նա:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից