Ռազմական 

Վալերի Դանելին. հերոս օդաչուի վերջին թռիչքը` դեպի անմահություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել  թուրքական F-16-ի կողմից Հայաստանի տարածքում խոցված ՍՈՒ-25-ի հերոս օդաչու Վալերի Դանելինի մասին:  Տեսանյութը հրապարակված է «Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն» խորագրով:

«Մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս՝ խոցվել է ՍՈՒ-25 տիպի մարտական ինքնաթիռը, որի հետևանքով մայոր Դանելին Վալերին զոհվել է: Վալերին երկրորդ կարգի ռազմական օդաչու էր, բավականին պատրաստ օդաչու, հայրենիքին նվիրված զավակ»,- նշում է Ավիացիայի զորամասի հրամանատար Արմեն Ներսիսյանը:

Դանելինի մայրը` Ռիտա Վարդանյանը պատմում է, որ տղան փոքրուց է երազել օդաչու դառնալ:

«Եթե որևէ օր թռիչք չէր ունենում, դա իր համար սովորական օր էր լինում, բայց, որ թռիչքի օր էր լինում, կարծես աշխարհն իրեն տված լինեին»,- տեսանյութում ասում է Ռիտա Վարդանյանը:

Հերոսի մոր խոսքով` տղան միշտ նշում էր, որ հայրենիքի պաշտպանությունն իր պարտքն է, որի կատարելու ճանապարհին ոչնչից չի վախենում:

«Ասում էր` ես չեմ վախենում, ես կգնամ, իմ պարտքն է, կկատարեմ, ոչնչից չեմ վախենում, այդպես էլ եղավ` տղաս ոչնչից չվախեցավ»,- նշում է Վարդանյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից