Իրավական 

Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացնում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է․

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները ներկայացնում ենք զոհերի ու վիրավորների մասին հիմնական տվյալներով:

Զեկույցով կներկայացնենք ավելի մանրամասն տվյալներ ու եզրահանգումներ:

Շնորհակալ եմ այս տվյալների հավաքագրման կարևոր գործում բոլոր աջակիցներին ու ՄԻՊ աշխատակազմին, բայց հատուկ շնորհակալություն կուզեի հայտնել Գուրգեն Ներսիսյանին՝ իր սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ որպես այս առաքելության փորձագետ»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից