Բարի օր Քաղաքականություն 

Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասինհայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Հեռախոսազրույցը եղել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրներիղեկավարները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտումիրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն հայտնել՝  շարունակականռազմական գործողությունների հետ կապված:

Պուտինը և Մակրոնը կրակի շուտափույթ և ամբողջական  դադարեցման և լարվածությանթուլացման կոչ են արել կողմերին: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանհարցի կարգավորման քաղաքական-դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի:  Այսհամատեքստում դիտարկվում են հետագա գործողությունների կոնկրետ պարամետրեր՝առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից