Ռազմական Տեսանյութեր 

Մարտակերտի վերաբերյալ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է եղել, այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մեկ սմ առաջ գնալ չի հաջողվել. ՊԲ ներկայացուցիչ

analitik.am

 

Երեկ Մարտակերտում թեժ մարտեր էին ընթանում, նույնիսկ ապատեղեկատվություն հայտնվեց, որ քաղաքը շրջափակված է: Ինչ իրավիճակ է հիմա Մարտակերտում:

Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը նշեց, որ հակառակորդի անհաջողության գնահատականներից մեկը թերևս այն է, որ մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հարված են հասցնում. «Մարտակերտի վերաբերյալ այդ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է եղել:

Այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մեկ ՍՄ առաջ գնալ չի հաջողվել: Անզոր չարությունից սկսել են ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները: Երեկ ռմբակոծվել է նաև Մարտակերտն ու ցավոք զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում»:

Նույն շարքից