Գլխավոր Հասարակություն 

Հայկական ուժերը Լելե Թեփեի տարածքում ադրբեջանական ուղղաթիռ են խոցել, որն ընկել է Իրանի տարածք

analitik.am

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,-ասված է հայտարարութան մեջ:

Նույն շարքից