Ռազմական Տեսանյութեր 

Հայկական կողմն ապացույցներ է ներկայացրել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների. Հովհաննիսյան

analitik.am

 

Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվամիջոցներ արդեն սկսել են ակտիվորեն գրել Ադրբեջանում հայկական կողմի դեմ կռվող զինյալների մասին: Հայկական կողմն արդյո՞ք ունի այդ ամենն ապացուցող փաստեր, որոնք պետք է ներկայացնել համապատասխան մարմիններին:

Մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին ոչ միայն լրատվամիջոցներն են խոսել, եղել են նաև պետությունների կողմից  հայտարարություններ. «Դա բնականաբար մեր դիվանագիտական, տեղեկատվական փայլուն գործողությունների արդյունք է:

Այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Այդ ապացույցները ներկայացվել են ու ներկայացվում են: Սա որևէ մեկի մոտ կասկած չկա, բացի բուն կիրառողներից, ովքեր փորձել են ու փորձելու են թաքցնել, բայց իզուր»:

Զինյալների թվի մասով Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմի ծառայություններն աշխատում են, սակայն ինքը թիվ չի կարող հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել, կամ բերվում, կամ օգտագործվում, կամ քանիսն են սպանվել. «Դա ժամանակի խնդիր է, բարդ չէ ճշտելը»:

Նույն շարքից