Հասարակություն 

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Ռազաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։

Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։

Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։

Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի։

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից