Հասարակություն 

Գեղարքունիքի մարզպետարանից հրապարակել են Արցախում հերոսաբար զոհված գեղարքունիքցիների անունները

analitik.am

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերեցին նաև Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած մեր տղաները:

Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինծառայողներ Արսեն Վարուժանի Մադոյանի՝ Վարդենիս քաղաք, Իշխան Ռուստամի Գալստյանի՝ Նորատուս համայնք, Սեմյոն Հրաչի Ավանեսյանի՝ Տրետուք համայնք, Արծրուն Ռաֆիկի Չիլինգարյանի՝ Արծվաշեն - Ճամբարակ համայնք, Մեխակ Արեստի Սարգսյանի՝ Զոլաքար համայնք, Տիգրան Բորիսի Ղարիբյանի՝ Սևան - Գագարին բնակավայր, հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց բնակարաններում, իսկ Արշալույս Սարգիսի Խուգոյանի՝ Նորատուս համայնք, Մելիք Արամայիսի Մամիկոնյանի՝ Փոքր Մասրիկ համայնք, Սևակ Արայիկի Գալստյանի՝ Տորֆավան համայնք, Արծրուն ժորայի Սիմոնյանի՝ Ակունք համայնք, Էդվարդ Մանվելի Պետրոսյանի՝ Ակունք համայնք և Լևոն Մեխակի Սևոյանի՝ Վարդենիս քաղաք, հուղարկավորությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց համայնքների գերեզմանոցներում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Գնել Սանոսյանի, կիսում է կորստյան ծանր ցավը, զորակցություն է հայտնում և ցավակցում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին:

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ հնարավորինս պահպանել համաճարակային անվտանգության կանոնները:

Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին:

Գեղարքունիքի մարզպետարան

Նույն շարքից