Քաղաքականություն 

Հայերի մարտական ոգին, սեփական հողը պաշտպանելու նրանց պատրաստակամությունը տպավորիչ է. Ալեքսանդր Բոժկո

analitik.am

Երեկ իմ ծանոթներից մեկը պատմեց, որ երբ Լեռնային Ղարաբաղում համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել, 5 ժամվա ընթացքում այն իրագործվել է։ 5 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակն ամբողջությամբ պատրաստ է եղել։ Հայերի մարտական ոգին, սեփական հողը պաշտպանելու նրանց պատրաստակամությունը տպավորիչ է։

Նույն կերպ, ինչպես նրանց հավատքը հաղթանակին։ Եվ դրա համար կան բոլոր հիմքերը։ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին 4 օրվա ընթացող մարտերի ժամանակ հակառակորդը կրել է այնքան կորուստներ՝ մարտական տեխնիկայի և մարդկային, որքան հակամարտության այս տարիների ընթացքում։ Եվ սա այն դեպքում, երբ հակառակորդն էականորեն գերազանցում է հայկական զինված ուժերին թե զինված ուժերի որակով, թե քանակով։

Ադրբեջանցիներն այդպես էլ չկարողացան իրականացնել անսպասելի հարձակման գործոնը, որն իրենց օգտին էր, շարժվել Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը և դոփում են նույն տեղում, իսկ հայերը կարողացան վերականգնել կորցրած դիրքերը։ Հետևաբար, իզուր չեն ասում, որ բանակն ուժեղ է առաջին հերթին իր մարտական ոգով։

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկո

Նույն շարքից