Քաղաքականություն 

Ես աղաչում եմ բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ ԵԽ գլխավոր քարտուղար

analitik.am

 

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այսօր հայտարարություն է արել․

«Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտությունը սրվում է, և ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, ես ցավում եմ բազմաթիվ մարդկանց մահվան կապակցությամբ՝ այդ թվում խաղաղ բնակիչների, ովքեր ռազմական գործողությունների զոհ են դառնում։ Որևէ քաղաքական պատկերացում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքները։

Ես աղաչում եմ բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ ձեռնարկել ՄԻԵԴ-ի կողմից ընդունված ժամանակավոր միջոցները։ Բանակցությունների սեղանի շուրջ պետք է խաղաղ լուծում գտնել, որպեսզի կանխվի մարդասիրական լուրջ ճգնաժամը»։

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ուղղությամբ աշխատանքներին։

 

Նույն շարքից