Քաղաքականություն 

Երբ դեռ Ռուսաստանը չկար, կար Ուրարտուն․ Վլադիմիր Ժիրինովսկի

 

«Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե տաք հետքերով» հաղորդման շրջանում սեպտեմբերի 30-ին անդրադարձել են Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին։

Բանախոսներից մեկը նշեց, որ Հայաստանը կիրառում է երկակի ստանդարտներ, ժամանակն է կողմնորշվել, որ Հայաստանում ղեկավար կարևոր պաշտոնները, այդ թվում՝ ուժային կառույցներում, զբաղեցնում են այսպես ասած, Սորոսի մարդիկ։

Հաղորդավարուհին շարունակեց, թե հետխորհրդային տարածքում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն ամենամեծն է՝ 900 հազար քառակուսի մետր տարածքով։

Հաղորդավարուհին մեկ այլ կոնտեքստում ասաց, որ Հայաստանում ռուսական հեռարձակում չկա։

Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրեց պատմությունը, որ երբ դեռ Ռուսասատանը չկար, կար Ուրարտուն։

Նա քարտեզով ցույց տվեց, որ Արցախի տեղանուններն անգամ հայկական են, իսկ երիտասարդ թուրքագետին ասաց, որ թեև նույն համալսարանն են ավարտել իր դիպլոմը կարմիր է, նրանը կապույտ, որ այն բոլոր տեղերը, որոնց մասին ինքը թվեց, ինքն անձամբ եղել է, իսկ երիտասարդը այդ ամենին ծանոթացել է Վիքիպեդիայով։

Հաղորդումը չեզոք չէր, բանախոսները թեմայից շեղվեցին, իսկ հաղորդավարները փորձ չարեցին նրանց վերադարձնելու բուն թեմային, որ Արցախում պատերազմ է ընթանում ու Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանին։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից