Հասարակություն 

Իրանական տարածքին հարվածել է Ադրբեջանի զինուժը /քարտեզ/

analitik.am

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։

Գյուղի տեղակայման վայրի ուսւոմնասիրությունը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Տարոն Հովհաննիսյան

Նույն շարքից