Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան և Վաշինգտոնը երկխոսում են Լեռնային Ղարաբաղի հարցով․Սերգեյ Ռյաբկով

Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի հետ երկկողմանի բանակցությունները կօգնեն լուծում գտնել Լեռնային Ղարաբաղում այժմ ընթացող մտահոգիչ իրադրության հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Հայտնում է Tass.ru-ն։

Ռյաբկովը նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ակտիվ կապ են պահում այս հարցի հետ կապված․ «Կարծում ենք՝ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի՝ ներկայիս մտահոգիչ, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու առնչությամբ։ Երկխոսություն է ընթանում՝ ուղղվա  իրավիճակի լարվածությունը թուլացնելու  քաղաքական իմպուլսի ձևավորմանը,  տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությունը չի հանդիսանում այս հարցի հետ կապված այլ ձևաչափերի այլընտրանք։ Այլ երկրների հետ կապերով զբաղվում են համապատասխան դեսպաններն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից