Հասարակություն 

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մարտական գործողությունների ընթացքում Վայոց ձորն ունեցավ ևս մեկ կորուստ

analitik.am

Ցավակցում ենք

Հարգելի՛ վայոցձորցիներ,

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մարտական գործողությունների ընթացքում Վայոց ձորն ունեցավ ևս մեկ կորուստ, զոհվել է Վայք քաղաքի բնակիչ Հովիկ Արտաշեսի Սահակյանը, ծնված 2001 թվականին:

Հովիկ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցուն կից սգո սրահում, ժամը 18:00- ին, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի ողջ անձնակազմը ցավակցում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում նրանց:

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին:

Հարգելի՛ հայրենակիցներ, բոլորս ենք գիտակցում իրավիճակի հուզականությունը: Այնուամենայնիվ խնդրում և հորդորում ենք՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս դժվար պահին, թշնամուն դիմակայելու համար բոլորս պարտավոր ենք առողջ լինել:

 

Նույն շարքից