Հասարակություն 

Ադրբեջանի զորքերը պարզապես փրթվում են Արցախի սահմաններում. Քաղաքագետ

analitik.am

Այսօր եղա Մարտունու հրթիռակոծման ականատեսը։ Քաղաքը ծխով էր պատվել։ Հետո իմացա, որ լրագրողներ են վիրավորվել, զոհ ունենք, մի շարք շենքեր են վնասվել…

Կարծում եմ՝ ես գիտեմ ադրբեջանցիների նման վարքագծի հիմնական նպատակը՝ ուզում են «կռվացնել» խաղաղ բնակչությանը մեր բանակի ու իշխանությունների հետ։ Բայց իրականում այդկերպ իրենք իրենց թուլությունն են բացահայտում։ Այն է՝ Ադրբեջանի իշխանությունների վրա հենց այս օրերին գործադրվող հանրային մեծ ճնշումը։

Թշնամու հասարակությունը պատրաստ չէր այսքան զոհերին։ Ճիշտ է՝ Արդբեջանի իշխանությունները փորձում են թաքցնել իրականությունը, ինչ-որ կերպ խուսափել հանրային ցասումից, բայց դա արդեն հնարավոր չէ անել։ Իրենց զորքերը պարզապես փրթվում են Արցախի սահմաններում։ Ու այս պահին մեր՝ տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներիս, հիմնական խնդիրը պետք է դա լինի՝ հնարավորինս նպաստել իրենց իրական կորուստների մասին տեղեկատվության հասանելությանը Ադրբեջանի քաղաքացիներին։ Այդ դեպքում, վստահեցնում եմ, Ալիևը կընկնի իր իսկ փորած փոսը և կստանա երկրորդ ճակատը։ Թիկունքում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից