Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն-ներ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից