Քաղաքականություն 

Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման վերաբերյալ

analitik.am

Հնդկաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայով և կոչ է անում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ դրանք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը:

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը կարող է լինել միայն բանակցությունների միջոցով:

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները, ցուցաբերեն զսպավություն և քայլեր ձեռնարկեն խաղաղության համար: Հնդկաստանը կարծում է, որ ցանկացած ամուր խաղաղության հնարավոր է հասնել միայն դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Անուրագ Շրիվաստավա:

 

Նույն շարքից