Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնտոնի Բելանժերը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող լրագրողների անվտանգությունը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ճիշտ տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, լրագրողները պետք է հանգիստ աշխատեն՝ առանց վախենալու, որ հարձակումների կենթարկվեն։ Բելանժերը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ էր հայտնվել լրագրողների խումբ։Վիրավորում են ստացել․ 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողներ։ Ադրբեջանական հրետակոծության տակ են ընկել նաև «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը, Дождь հեռուստաընկերության տնօրենի տեղակալը։