Հասարակություն 

«Տիկ Տոկ»-ից զանգահարել են Արման Թաթոյանին

analitik.am

«Տիկ Տոկ»-ից զանգահարել են ՀՀ ՄԻՊ, խնդրել են մեր ՄԻՊ-ի մոնիթորինգի արդյունքները, որպեսզի հասկանան, թե այդ ատելությունը որտեղից է տարածվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք մեր խորն անհանգստությունը հայտնել ենք, նշել լրացուցիչ վերահսկողության անհրաժեշտության մասին: Մենք լրացուցիչ իրենց հետ կապի մեջ կլինենք մեր մոնիթորինգի արդյունքները փոխանցելու նպատակով»,-ասաց նա:

Ավելի վաղ ՄԻՊ-ը հորդորել էր հատկապես երեխաներին հեռու պահել «Տիկ Տոկ»-ից, քանի որ հատկապես այդ հարթակում ադրբեջանական կողմը համակարգված ատելություն է տարածում հայերի նկատմամբ:

 

Նույն շարքից