Հասարակություն 

Սեյրան Օհանյանը նշեց, թե որն է եղել Ադրբեջանի հեռահար նպատակը հարձակման ժամանակ

analitik.am

Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը, Թուրքիայի համապատասխան սպառազինության և անձնակազմի մասնակցությամբ, հերթական անգամ օգտագործելով խաղաղ պայմանները, սադրիչ գործողություններ են նախատեսել և սեպտեմբերի 27-ին, օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման և ազդեցության միջոցառումներ անցել են հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումներով՝ դա անելով մի քանի ուղղություններով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախում գտնվող գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ թշնամու հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մոտ 10-15 կմ Արցախի ՊԲ-ի խորություն, հետո պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ հետ. «Ըստ էության, նրանք հերթական անգամ խախտել են մեր պայմանավորվածություները ուժի չկիրառման հարցում: Այնուհետև հանդիպելով ՊԲ հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը, ստանալով հսկայական ծավալի խոցումներ՝ չեն կարողացել իրենց նպատակներին հասնել: Այդ ամենը տեղի ունեցել ՊԲ-ի և՛ հրամանատարական կազմի, և՛ զինծառայողների քաջարի, հերոսական գործողությունների շնորհիվ: Այսօր դիրքային պատերազմ է ընթանում»:

Նույն շարքից