Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք՝ ՀՀ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղված Ֆրանսիայի նախագահի ջանքերը:

Նույն շարքից