Հայաստան Քաղաքականություն 

«Կեցցե՛ անկախ Արցախը»․իսպանացի պատգամավորներն աջակցում են Արցախին

analitik.am

Իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Այսօր նրանք հավաքվել են Իսպանիայի Կոնգրեսի շենքի դիմաց՝ ցուցադրելով «Կեցցե՛ անկախ Արցախը», «Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները: Այս մասին տեղեկանում ենք Իսպայիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Ակցիային մասնակցել են պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանին և Արցախին ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել Բասկերի երկրի Eusko Alkartasuna Կատալոնիայի Demòcrates կուսակցությունները՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպան կանգնել հայ ժողովրդին:

 

Նույն շարքից