Քաղաքականություն 

Ալեքսանդր Լապշինը՝ հայ-իսրայելական հարաբերությունների մասին

analitik.am

Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է հայ-իսրայելական հարաբերություններին։ Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նաև Հայաստանի Բելառուսի հետ հարաբերություններին․

«Ես, անշուշտ, խստորեն դատապարտում եմ Իսրայելին՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար, որն անկառավարելի բռնապետություն է և այդ զենքերն օգտագործում է Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ: Բայց արդարության համար պետք է ասել, որ Իսրայելը ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ էլ՝ ԱՊՀ: Հայաստանի հետ որևէ դաշինք չունի և, ընդհանուր առմամբ, հարաբերությունները գտնվում են խորը սառեցված վիճակում:

Իսկ ինչ վերաբերում է Բելառուսին՝ այն Հայաստանի գործընկերն է ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Անտեսելով այն փաստը, որ 2017-ին Լուկաշենկոն ինձ ստորաբար վաճառեց Ադրբեջանին՝ Ղարաբաղ կատարած շրջագայության պատճառով, այսօր էլ զենքով ինքնաթիռներ է ուղարկում Բաքու»,- գրել է բլոգերը:

Նույն շարքից