Քաղաքականություն 

ԱՄՆ պետքարտուղարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին էլ՝ չմիջամտելու

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին էլ՝ չմիջամտելու:

«Մենք դեմ ենք, որպեսզի հակամարտությունը միջազգային բնույթ կրի: Մենք գտնում ենք, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ուզում ենք, որպեսզի երկու կողմերն էլ հետ քայլ անեն: Մենք խոսել ենք երկու ղեկավարների հետ էլ՝ կոչ անելով նրանց դա անել: Մենք հույս ունենք, որ մոտ օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծելու... էթնիկական և քաղաքական հակամարտությունները և պայքարը, և որ երրորդ կողմերի, այլ երկրների, որոնք նրանց միացել են, առկայությունն էլ ավելի է խորացնելու խնդիրը »,- ասել է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

 

Նույն շարքից