Հայաստան Քաղաքականություն 

Դեսպանությունը հերքում է Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան զինյալներ տեղափոխելու մասին լուրը

analitik.am

Կրկին համացանցում շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան, և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։

Դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։

 

Նույն շարքից